VIDEO. Սաակաշվիլիի աջակիցներն ազատել են նրան Ուկրաինայի անվտանգության ծառայության միկրոավտոբուսից

Դեկտեմբերի 5-ին Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից բերման ենթարկված Միխեիլ Սաակաշվիլիի աջակիցները նրան ազատել են ուժայինների միկրոավտոբուսից:

Ինչպես նշում է gazeta.ru-ն, Օդեսայի շրջանի նախկին նահանգապետի աջակիցները կոտրել են Անվտանգության ծառայությանը պատկանող միկրոավտոբուսի հետևի դուռն ու ազատել քաղաքական գործչին: Նշվում է, որ ակտիվիստները կոտրել են նաև փոխադրամիջոցի ապակիները:

Հայտնի է, որ Սաակաշվիլին այժմ ելույթ է ունենում հավաքվածների առաջ, լսվում են «ամո՛թ է» և «Մի՛շա, մենք քեզ հետ ենք» վանկարկումները:

 


Այս թեմայով