Home » ՄԱՄՈՒԼ » Video. Ռուս զինծառայողը պատմել է՝ ինչու է կեսգիշերին ջարդել գյումրեցի ընտանիքի դուռը

Video. Ռուս զինծառայողը պատմել է՝ ինչու է կեսգիշերին ջարդել գյումրեցի ընտանիքի դուռը

150309053427_armenia_gyumri_624x351_rianovostiԳյումրիի Անիի թաղամասում փետրվարի 1-ի  կեսգիշերին Երանոսյանների բնակարան ներխուժելու փորձ կատարած ռուս զինծառայողը ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող, 1990 թ. ծնված Սերգեյ Վալերի Սուդնիկովն է, նրա մոտ զենք չի հայտնաբերվել:

Ըստ զինվորի բացատրության՝ նա շփոթել է շենքը: Նախքան վերոնշյալ բնակարան գնալը զինծառայողը, խնջույքի է մասնակցել այդ թաղամասում: Նա բավականին շատ ոգելից խմիչք է օգտագործած եղել: Զինծառայողը ցանկացել է վերադառնալ զորամաս, սակայն նրան տաքսի չի հանդիպել և նա որոշել է հետ գնալ ու շարունակել մասնակցել խնջույքին:

Այս մասին տեղեկացանք մարզի դատախազությունից:  Հիշեցնենք, փետրվարի 1-ին լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել այն մասին, որ Գյումրիում գիշերը ռուս զինվորականը ցանկացել է ներխուժել քաղաքացու բնակարան:

«…Ասեցի՝ գնա չեմ բացելու, չեմ ճանաչում քեզ, ո՞վ ես, որտեղի՞ց ես եկել, դռան հետևից պատասխանեց՝ պալիգոններից եմ փախել, բաց դուռը: Գոռում էր, ոտքով հարվածում դռանը, սարսափել էինք ամբողջ ընտանիքով.. չգիտեինք ինչ անեինք, այդ հարբած ու զինված ռուս անասունը կոտրում էր մեր բնակարանի դուռը, չեք պատկերացնում, ուղղակի սարսափած ենք, աչքներիս եկավ Ավետիսյանների ընտանիքն ու գնաց»,- պատմել են բնակիչները:

Տեսանյութը՝ tsayg.am

 

Դիտվել է 221 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy