VIDEO. ՌԴ-ում ձերբակալվել է 39 թուրք գործարար

840e8aa05a45118f94c9c1f9962b9cc2e93c9ca2Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության աշախատակիցները Կրասնոդարում «ՅուգԱգրո» կայացած ագրոարդյունաբերական ցուցահանդեսին ձերբակալել են Թուրքիայից ժամանած 39 գործարար՝ միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: Այս մասին տեղեկացնում է Ինբտերֆաքս գործակալությունը:

«Թուրքիայի բոլոր 39 քաղաքացիները մուտք էին գործել Ռուսաստան որպես զբոսաշրջիկ, նրանք չեն ձևակերպել բիզնես վիզաներ:Տվյալ դեպքում նախատեսվում է բիզնես վիզա, որը տրամադրվում է օտարերկրացուն աշխատանքային գործնեություն իրականացնելու համար կամ առևտրային նպատակներով»,-հայտնել են գործակալությանը իրավապահ մարմիններից:

Ըստ նախնական տվյալների, ձերբակալվածների հանդեպ կազմվել է վարչական արձանագրություններ, որոնց համաձայն նախատեսվում է տուգանք 2-5 հազար ռուբլի: Բացի այդ, Թուրքիայի քաղաքացիներին հանձնվել են կանոնակարգեր՝ Ռուսաստանի Դաշնությունից լքելու պահանջով:

Կարսնոդարում երեքշաբթի բացված միջազգային ագրոարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցում են 700 ընկերություններ 32 երկրներից:

Դիտվել է 451 անգամ
 


Այս թեմայով