Video. Չթույլատրված հրավառություն անելու դեպքում կպատժվեն 1մլն դրամով

Այսօր ԱԺ արտահերթ նիստում Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը ներկայացրեց «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով չսահմանված վայրում ու ժամին հրավառության համար սահմանվում է 1 մլն դրամ տուգանք: Նախատեսվում է նաև տեղական տուրք՝ թույլտվություն ստանալու համար` 50 000-300 000 դրամ:

Լրագրողների հետ զրույցում Կ.Արեյանը նշեց, որ չափորոշիչները դեռևս սահմանված չեն: Հարցին` օլիգարխները կպատժվե՞ն խախտումների դեպքում, փոխքաղաքապետը պատասխանեց. «Այս օրենքի նախագիծը հենց բերել էինք պատժիչ ինչ-որ ապարատ ստեղծելո՞ւ: Ոչ: Օրենքի նախագիծը բերվել է հարաբերությունները կարգավորելու համար»:

Այս թեմայով