Video. Չէի կարողանում դուրս գալ ավտոբուսից. վթարված ավտոբուսի ուղևոր

БезымянныйՄոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժածները պատմել են վթարի մասին, տեղեկացում է TeleTula կայքը։

 

Ուղևորներից մեկը պատմել է, թե ինչպես է շտապօգնության մեքենան իրեն հիվանդանոց տեղափոխել։ Այժմ տղամարդն իրեն նորմալ է զգում։ Տուժածը նաև նշել է, թե չգիտի, թե ինչո՞ւ է տեղի ունեցել վթարը։

 

Մեկ այլ տղամարդ, որը վնասվածքներ է ստացել, ասել է, որ հիշում է, թե ինչպես շրջվեց ավտոբուսը։ Նա նշել է, որ չի կարողացել դուրս գալ ավտոբուսից։ Տղամարդը պատմել է, որ իր հետ եղել է նաև մայրը, սակայն նրա վիճակի մասին այժմ ինքը տեղյակ չէ։

 

Հիշեցնենք, որ գիշերը Տուլայի մարզում ճանապարհատրանսպորտային պատահար էր տեղի ունեցել՝ Մոսկվա-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսի մասնակցությամբ։

 

Ավտոբուսում եղել է 59 ուղևոր։ Նրանց թվում երեխաներ չեն եղել։ Ներկայում հաղորդվում է 8 զոհի մասին։ Վիրավորները գտնվում են Ուզլովայա, Կիեևսկ, Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներում։

 

Ոստիկաններն ուսումնասիրում են տեխնիկական անսարքության վարկածը, սակայն չի բացառվում, որ վարորդը կարող է քնած լինել ղեկին։

Դիտվել է 42 անգամ
 


Այս թեմայով