Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Video. Որտե՞ղ է Արգամ Աբրահամյանը հանդիպել «օրենքով գողերին»

Video. Որտե՞ղ է Արգամ Աբրահամյանը հանդիպել «օրենքով գողերին»

10489636_102622750076171_5895447774339930493_n-1Politik.am-ը երեկ անդրադարձել էր Հովիկ Աբրահամյանի Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի կրիմինալ կապերին: Մենք տեղեկացրել էինք, որ Արգամ Աբրահամյանի «օրենքով գող» ընկերները անհանգստացած են նման զարգացմամբ: Նրանք փորձում են ինչ որ բան  անել, որպեսզի Արգամ Աբրահամյանը չարժանանա իր հոր՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ճակատագրին: Ի վերջո Արգամ Աբրահամյանը վերջիններիս բարեխոսն է `իշխանության ներսում, և նրա հրաժարականով շատ կարևոր խողովակ կկորի կրիմինալ աշխարհի համար:

Եվ ահա այսօր արդեն առավել հստակ է, թե որտեղ է տեղի ունեցել քննարկումը Արգամ Աբրահամյանի ճակատագրի վերաբերյալ: Այս տարի էլ ինչպես նախորդ տարիներին Արգամ Աբրահամյանը և մի շարք «օրենքով գողեր» մասնակցել են Նորատուսցի Ալիկի ծննդյան արարողությանը: Այս տարվա սեպտեմբերի 12-ին Ալիկը մեծ հավաք է կազմակերպել:

Ի դեպ մեր աղբյուրների փոխանցմամբ Արգամ Աբրահամյանը խնդրել է Ալիկին և նրա հարազատներին միջոցառման վերաբերյալ տեսանյութեր չհրապարակել, քանի որ անցյալ տրավ տեսանյութը մեծ աղմուկ էր բարձրացրել: Հյուրընկալողները հարգել են երիտասարդ Արգամի խնդրանքը:

maxresdefault

Նախորդ տարվա տեսանյութը.

Դիտվել է 1,440 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy