Video. Ոստիկանությունը բացահայտել է 2․330․000 դրամի բժշկական սարքավորումների յուրացման դեպք

ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները ծավալուն միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերել, որ «Գառնի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ապօրինություններ են տեղի ունեցել:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ, նախնական տվյալներով, հաստատության տնօրենի նախկին պաշտոնակատարը 2016-2017 թվականների ընթացքում յուրացրել է 2 միլիոն 330 հազար դրամի բժշկական պարագաներ և սարքավորումներ, որոնք առողջության կենտրոնը որպես մարդասիրական օգնություն էր ստացել:

Ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Այս թեմայով