VIDEO Շտապ. Բրյուսելի օդանավակայանում 2 պայթյուն է հնչել

CeIohuSWAAAMZsU

Լրացվող.

Ականատեսները հաղորդում են  Բրյուսելի միջազգային  օդանավակայանում պայթյունների մասին : Ըստ նախնական տեղեկությունների, առաջին պայթյունը լսվել է  մուտքի տերմինալից 200 մետր հեռավորության վրա ,իսկ երկրորդ ավելի հզոր պայթյունը տերմինալի շենքի ներսում:

12:30
Բրյուսելի «Զավենտեմ» օդանավակայանում այսօր որոտացած պայթյունների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, հաղորդում է BBC լրատվական գործակալությունը։
Ներկայում պարզվում են տեղի ունեցածի մանրամասները։
Դեպի օդանավակայան ուղևորվող գնացքների երթևեկությունը դադարեցվել է։

12.35
Բրյուսելի օդանավակայանում քիչ առաջ որոտացած երկու պայթյունները 17 մարդու կյանք են խլել, ավելի քան 20 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Laatste Nieuws թերթին։

12:50
ԶԼՄ-ների hաղորդմամբ Բրյուսելի օդանավակայանի պայթյուններից անմիջապես հետո պայթյուն է եղել նաև մետրոյի Maelbeek կայարանում, որի մոտ գտնվում են Եվրամիության կառույցները:Ահաբեկչության վտանգը Բրյուսելում հասել է 4-րդ աստիճանի.ինչը նշանակում է ,որ կպակվեն մետրոյի կայարանների,դպրոցները և բոլոր ուսումնական հաստատությունները:
Բելգիական հեռուստատեսությամբ հաղորդվում է , որ տեղի հետախուզությանը հայտնի է եղել , որ ահաբեկչություն է լինուլու,սակայն տեղեկութուններ չեն ունեցել տեղանքի և ժամի մասին:

12:55
Maelbeek կայարանում հնչած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ:

13:00
Եվս 1 պայթյուն է որոտացել մետրոյի Շուման կայարանում:

13:12

Բրյուսելի օդանավակայանում չպայթած պայթուցիկ սարք է հայտնաբերվել՝ հայտնում է Euronews-ը։

Ուղիղ

 

Դիտվել է 109 անգամ
 


Այս թեմայով