Video. Շարմազանովը մոռացել է նախագահի հրահանգի մասին

sharmՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը ամենատարբեր հանդիպումների ժամանակ հայտարարում է, որ ՀՀ նախագահի հրահանգով ինքը իր ուշադրության կենտրոնում է պահելու ՀՀ ազգային փոքրամասնություններին հուզող հարցերը: Պարոն Շարմազանովրը այսօր խոսեց Հանրային հեռուստաընկերության մասին: Էդուարդ Շարմազանովը իրավացիորեն նկատեց, որ Հանրայինը պետք է ներկայացնի հասարակության բոլոր շերտերին: Հետո նա նկատեց, որ հանրայինը պետք է սերունդ դաստիրակի և շատ կարևոր է, որ Հայոց եկեղեցու պատմության համար ժամեր տրամադրվեն: Պարոն Շարմազանով նախ ՀՀ ոչ բոլոր քաղաքացիներն են ազգությամբ հայեր ու ոչ բոլոր քաղաքացիներն են Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ: Ուստի չպետք է սերունդներ դաստիրակել միայն Հայ առաքելական սուրբ եկեղեցու քարոզով: Վատ չի լինի, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցու պատմության համար Հանրայինը ժամեր հատկացնի, սակայն մեր սիրելի պատգամավորը մոռանում է մեկ այլ բան, որ հայ հասարակության մի մասն են նաև ազգային փոքրամասնությունները և Հանրայինը, որպես հանրության սեփականություն պետք է նաև նրանց հուզող հարցերին ուշադրություն դարձնի: Կարծում եմ պարոն Շարմազանովը մոռացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրահանգը, որ ինքը պետք է հետամուտ լինի նաև ազգային փոքրամասնություններին հուզող հարցերին:

Բորիս Մուրազի

Դիտվել է 85 անգամ
 


Այս թեմայով