Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Video. Նիկոլ Փաշինյանը ցմահ դատապարտյալների մասին

Video. Նիկոլ Փաշինյանը ցմահ դատապարտյալների մասին

nikol-pashinyan

Այսօր Գալուստ Սահակյանին հարց ուղղեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Հոկտեմբեր ամսվա սկզբին շուրջ հիսուն ցմահ ազատազրկվածներ հացադուլ էին հայտարարել, ես  այցելել եմ նրանց Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում, եւ ասեմ, որ թյուր կարծիք կա շատերի մոտ, թե  նրանք  պահանջում են իրենց ազատ արձակել, նրանց պահանջներն  ուրիշ են, եւ հարցը հետեւյալն է, որ ցմահ ազատազրկումը նշանակում է դանդաղ մահապատիժ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Վերջինս առաջարկեց, որ  ԱԺ-ում այս թեմայով լսումներ կազմակերպվեն: Պատգամավորի առաջարկությունն ուղղված էր նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին:

Ի պատասխան Գալուստ Սահակյանը նշեց, որ հանձնաժողովը այդ առնչությամբ կպատասխանի, իսկ ինքն էլ լրացուցիչ ինֆորմացիա ձեռք կբերի, եւ հետո նոր կպատասխանի:

Դիտվել է 53 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy