Video. Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի փեսայի վերաբերյալ տարածվող լուրերի մասին

nikol-pashinyan«Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամների կողմից չմուծված միլիարդավոր դրամ հարկերի եւ տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները այսպես ասած Հռոմի պապի հետ հարաբերությունների բարելավման անվան տակ քողարկելու մասին»: Այս մասին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ շարունակում են օդում կախված մնալ նաեւ Սերժ Սարգսյանի կողմից բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը:

Դիտվել է 1,112 անգամ
 


Այս թեմայով