Video. Նախագահը պահանջել է Սամվել Բալասանյանի հրաժարականը

ՍամվելՕրերս Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը անսպասելի  հանդես եկավ տեսաուղերձով: Իր խոսքում Գյումրու քաղաքապետը անդրադառնում է տնակային տնտեսությունների խնդրին.« Երդվում եմ՝ որպես Գյումրու քաղաքապետ աշխատավարձ չեմ ստանալու այնքան ժամանակ, քանի դեռ կա տնակում բնակվող թեկուզ մեկ գյումրեցի: Այս նպատակի համար կկազմակերպվի դրամահավաք: Իրավունք չունենք սպասելու. Գյումրին պետք է իր մեջ ուժ գտնի, համախմբվի, և գլխավոր խնդրի շուրջ պետք է համախմբել նաև համայն հայությանը ՀՀ-ում և Սփյուռքում»,-հայտարարել էր քաղաքապետը:

Տարօրինակ է  քաղաքապետի այս հայտարարությունը վերջին իրադարձությունների ֆոնին: Բան այն է, որ օրեր առաջ` նախագահ Սերժ Սարգսյանը  խորհրդակցություն էր հրավիրել Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ: Բոլորին է հայտնի, որ շիրակի մարզի ամենամեծ խնդիրը դա աղետից տուժած գյումրեցիների խնդիրն է: Եվ ահա մարզի հետ կապված այս կարևոր խորհրդակցությանը նախագահը չի հրավիրում ամենամեծ խնդիրի պատասխանատուին` Սամվել Բալասանյանին: Սա հստակ մեսիջ է Գյումրու քաղաքապետին, որ մոտ ժամանակներս իրենից իշխանությունները փորձելու են ազատվել:

Ահա այս հանգամանքն է ստիպել Բալասանյան Սամվելին արագ  քայլեր ձեռնարկել, որպեսզի  խաղից դուրս չմնա: Նա այս կերպ փորձելու է ցույց տալ, որ մտահոգ է քաղաքի խնդիրներով և կարողանում է նոր գաղափարներ իրականացնել ու իրեն ժամանակ է հարկավոր: Սակայն ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները,  Սերժ Սարգսյանը որոշել է, որ պետք է Սամվել Բալասանյանը հրաժարական տա: Չի բացառվում նաև, որ Բալասանյանը պաշտոնանկությունից հետո նաև փորձի գործել ընդդիմադիր դաշտում: Իսկ այս դեպքում նա կընտրի այն կուսակցությունը, որը առավել մոտ է կանգնած Սերժ Սարսգայնին, որպեսզի չբարկացնի նախագահին: Այնպես որ չի բացառվում, որ Բալասանյանը կրկին հայտանբերի ժամանակին իր ճակատին գրված «օրինաց երկիր» բառը:

Դիտվել է 1,096 անգամ
 


Այս թեմայով