Video. Նախագահականի սուտը բացահայտեց «Տաշիր» հիմնադրամը

12144784_936761346371271_8299874402028005711_nԱյսօր «Տաշիր» հիմնադրամը տարածել է մի հաղորդագրություն, որտեղ մասնավորապես ասվում է.««Տաշիր» հիմնադրամը մանկապարտեզներ կկառուցի նաև Իջևանում, Սպիտակում և Ալավերդիում: Անհատի ձևավորման, կրթության և դաստիարակության երկարատև ու բարդ շղթայի հիմքը նախակրթարաններն են: Գաղտնիք չէ, որ այսօր մեր երկրում մեղմ ասած ոչ բոլոր մանկապարտեզներն են գտնվում բարվոք վիճակում, իսկ եղածները լիարժեքորեն չեն բավարարում առկա պահանջարկը: Ուստի պատահական չէ, որ կրթության ոլորտը մշտապես իր ուշադրության կենտրոնում պահող «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, պարբերաբար նոր մանկապարտեզներ է կառուցում տարբեր բնակավայրերում: Մասնավորաբար արդեն ավարտական փուլում են Տաշիր և Ստեփանավան քաղաքների գերժամանակակից, ակնահաճո և հարմարավետ նախակրթարանների կառուցման աշխատանքները: Շուտով այդ մանկապարտեզները շահագործման կհանձնվեն՝ շուրջ երեք հարյուր երեխաների համար ապահովելով լիարժեք պայմաններ:

Մինչ այդ, Կարապետյանների ընտանիքը որոշել է կառուցել համանման ևս երեք նոր մանկապարտեզներ՝ այս անգամ Իջևան, Սպիտակ և Ալավերդի քաղաքներում: Համապատասխան համայնքների ղեկավարների հետ ընտրվել են նոր կառուցվելիք նախակրթարանների համար հողատարածքները: Սպիտակ քաղաքում արդեն իսկ սկսվել են հողային աշխատանքները: Առաջիկա օրերին հողային աշխատանքները կսկսվեն նաև Ալավերդիում և Իջևանում:
Կարապետյանների համոզմամբ, կրթության, այդ թվում՝ նախակրթարանների ոլորտում կատարվող ցանկացած ներդրում միտված է ապագային: Այդ ուղղությամբ այսօր կատարված աշխատանքների պտուղները բոլորս քաղելու ենք վաղը: Ուստի պատահական չէ, որ այս ծրագիրը ևս շարունակական է լինելու, և առաջիկայում նոր մանկապարտեզներ են կառուցվելու նաև հանրապետության այլ համայքներում: Այնպես որ, իրապես ամեն ինչ դեռ առջևում է»:

Հետաքրքիրն այն է, որ նախագահական նստավայրում Լոռու մարզի խնդիրների շուրջ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո «Արմենիա» հեռուստաընկերությունը պատրաստել էր մի  ռոպորտաժ, որտեղ Տաշիրում, Ակավերդիում և Սպիտակում կառուցվող մանկապարտեզները կապում էին նախագահ Սերժ Սարգսյանի գործունեության հետ և փառաբանում նրա պաշտոնավարումը: Փաստորեն  նախագահականի տարածած շփոթեցնող տեղեկատվությունը արդեն իսկ հասկանալի դարձավ և մի բան արդեն հստակ է` Սերժ Սարգսյանը երկրում անգամ թռչունների տաք երկրներից գալը և գարնանը ծառերի ծաղկունքը դասելու է իր իշխանության հաջողությունների շարքին:

Հ.Գ. Մնում է պարզել, թե տեսանյութում ներկայացվող մյուս կառուցապատումնները, ում շնորհիվ է իրականացվում և այս անգամ նախագահականը ում գումարներն է ներկայացնում, որպես սեփական ձեռբերում:

Անի Ասլյան

Դիտվել է 691 անգամ
 


Այս թեմայով