VIDEO. Մտավորականներին շատ մի լսեք, դրանք մտավոռական են. Ռուբեն Հախվերդյանը՝ Խորենացի փողոցում

Untitled 1«Եթե այս անգամ էլ մենք չկարողացանք համաժողովրդական շարժում սարքել էս անիրավ իշխանությունների դեմ, ուրեմն մենք կրված ենք նաև Ղարաբաղը»,- այսօր Խորենացի փողոցում հավաքվածներին դիմելով՝ հայտարարեց երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը:

Նրա խոսքով՝ այսօր մենք պրոբլեմ ունենք թուրքի հետ, բայց առաջին հերթին՝ ռուսի հետ: Նա հարցադրում արեց՝ ինչո՞ւ ռուսական հեռուստաալիքները Հռոմի պապի գալը Երևան չցուցադրեցին, բայց մի փոքր զնգոց է լինում, ասում են՝ տեռորիստներ են: «Տեռորիստներն իրանք են, որ ռուսական տիրապետության տակ են պահում երկրներին:  Մի մոռացեք, որ սրանք ծառայում  են ոչ թե մեր ժողովրդին, այլ ծառայում են ռուսական հատուկ ծառայություններին»,- ասաց Ռուբեն Հախվերդյանը:

Նա կոչ արեց մտավորականներին չլսել. «Էս մտավորականներին շատ մի՛ լսեք, դրանք մտավորականներ չեն, մտավոռականներ են, ախմախ մարդիկ են, որ ոչ արվեստի գործ են ստեղծել, ոչ գյուտ են արել, միջակություն են, պետք չի կարծել, թե նրանք հեղինակություն են: Հեղինակությունը մեր ամբողջ ժողովուրդն է: Ժողովրդի 80 տոկոսը մեզ հետ է այսօր»:

«Մենք տուժված ժողովուրդ ենք… Երբ կենդանու վրա պարազիտը շատանում ա, կենդանին հողի վրա թավալ ա տալիս, որ պարազիտը վրից ընկնի: Հիմա մեր ժողովրդի, ներողություն, արյունն են էնքան ծծել, որ պետք է ասել՝ հերիք է»,- ընդգծեց Ռուբեն Հախվերդյանը:

Դիտվել է 1,216 անգամ
 


Այս թեմայով