Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » VIDEO. Մինչև Բաքու փախածները սպառնում են

VIDEO. Մինչև Բաքու փախածները սպառնում են

maxresdefault (3)Մայիսի 5-ին՝ Ադրբեջանի վետերանները, որոնք մասնակցել են ղարաբաղյան պատերազմին հայտարարություն են տարածել, որտեղ սպառնում են հայկական կողմին և կոչ են անում ազատել այսպես ասած «Ադրբեջանի գրավյալ տարածքները», հակառակ դեպքում սպառնում են իրենց բանակով, որի մեջքին իրենք են կանգնած:

Ո՞վքեր են այդ վետերանները: Դրանք այն զինվորականներն են, որոնք 90-ական թվականներին թողնելով հակամարտության գոտին, փախան մինչև Բակու:
Ո՞վքեր են այժմ կռվում Ադրբեջանի բանակում: Դրանք այն մարդիք են, ովքեր 20 տարվա մշակված պլանով և ծախսված միլիարդներով հանդերձ դիմացան ընդամենը 4 օր: Ու այդ 4 օրերին կորցրեցի 100-ավոր զոհեր և միլիոնների տեխնիկա:

Մեջբերում եմ չեչեն գրոհայինների առաջնորդներից մեկի՝ Շամիլ Բասաևի խոսքերը:

«Մենք եկանք Ղարաբաղ կռվելու ոչ թե ավարի, այլ Ջիհադի գաղափարի համար: Սակայն տեղ հասնելով եւ իրավիճակը տեսնելով` հասկացանք, որ այնտեղ չկա Ջիհադի եւ ոչ մի նշան»,- պատմել էր Բասաեւը:

Նրա խոսքերով, ադրբեջանական բանակում քիչ էին այնպիսի բարձրաստիճան հրամանատարները, որոնց «կարելի էր վստահել»: «Բացի այդ,- ասել էր Բասաեւը,- հայերն ավելի լավ էին կռվում: Տվեք ինձ քսան հայ ֆիդայի և ես կնվաճեմ ողջ Ռուսաստանը»:

ԵՎ վերջում Բասաևը պատմում է, որ ադրբեջանցիներ հակամարտության գոտուց փախնում էին մինչև Բաքու:

Դիտվել է 2,025 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy