Video. Մեր արքան եկավ.Արմավիրցիները Ծառուկյանի մասին

IMG_4954Մենք արդեն տեղեկացրել էինք, որ այսօր Գագիկ Ծառուկյանը կհանդիպի Արմավիրի և Արարատի գյուղացիների հետ: Արարատ և Արմավիր մարզերի մի խումբ խաղողագործներ իրենց մտահոգությունն էին արտահայտել խաղողի բերքի մթերման ժամկետների հետաձգման հետ կապված, մասնավորապես նշելով, որ խաղողի բերքի ամենախոշոր մթերող Երևանի Արարատ Կոնյակի գինու օղու կոմբինատը դեռ չի սկսել խաղողի մթերումը և իրենք կասկածներ ունեն, որ իրենց բերքը կոմբինատի կողմից ամբողջությամբ չի մթերվելու:
Գագիկ Ծառուկյանը հենց տեղում ծանոթացավ գյուղացիների առաջ ծառացած խնդիրներին և իր կողմից լուծումներ առաջարկեց.«Գործարանի աշխատակազմը ինձ տեղեկացրել է, որ խաող մթերելու անհրաժեշտություն չկա, բայց ես չեմ կարող ձեր կողքին չկանգնել: Ես ձեզանից մեկն եմ և հրահանգել, որ գյուղացիների բերքը մթերվի»,-ասաց Գագիկ Ծառուկյանը:
Գյուղացիների համար սպասված էր Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումը: Politik.am_ի հետ զրույցում Ամասիա համայնքի բնակիչ Հակոբը նշեց, որ իրենք որևէ մեկի հետ հույս չեն կապում, քանի որ բոլորն էլ փորձում են գյուղացիների առաջ ստեղծված այս իրավիճակից օգտվել.«Դրա համար էլ եկել ենք Ծառուկյանի հետ հանդիպման: Վստահ ենք, որ իր ասածներն արվելու են: Հիմա կարող ենք ինչ որ չափ հանգիստ լինել, որ ամբողջ բերքը չի փչանա: Մնում ա պետությունն էլ հիշի, որ գյուղացիներ ունի և օգնության հասնի»,-եզրափակեց իր խոսքը մեր զրուցակիցը:

 


Այս թեմայով