Video. Մեր ազգի երախտավորներին պետք է մեծարել կենդանության օրոք. Ռոզա Ծառուկյան

Roza-CarukyanՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը տոնել է բեմական գործունեության 50-ամյակը: Հոբելյանական երեկոն անցկացվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ: Միջոցառմանն, ի թիվս բազմաթիվ հյուրերի, ներկա է գտնվել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ռոզա Ծառուկյանը: Շնորհավորելով մեծանուն  արտիստին նշանակալից տոնի կապակցությամբ՝ նա նշել է, որ մեր ազգի երախտավորները, անկախ նրանից, թե որ ոլորտն են ներկայացնում, պետք է գնահատվեն ու մեծարվեն կենդանության օրոք: Ռոզա Ծառուկյանը հայտարարել է, որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը շարունակելու է առանձնահատուկ ուշադրություն դարձնել մշակույթին ու արվեստի գործիչներին:

Դիտվել է 94 անգամ
 


Այս թեմայով