«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Նոր Հայաստանի» երթի ժամանակ ելույթ ունենալիս ասաց, որ շատ տխուր է.
«Սիրելի հայրենակիցներ, այս մարդը ով նախաձեռնել է այս ապօրինի գործողությունը, որի հետևանքով մենք այսօր հավաքվել ենք այստեղ և մեր բողոքն ենք արտահայտում, հեռուստատեսությամբ հայտարարեց, որ «Ժառանգությունը» պատերազմ է հայտարարում Թուրքիային և Ադրբեջանին: Մենք կարող ենք պատերազմներ հայատարարել, բայց մենք պատերազմ հայտարարողը չենք։ Պատերազմը մեզ հայատարարել է և Թուրքիան և Ադրբեջանը , բայց ամենացավալին այն է, Սերժ Սարգսյան, որ հենց դու ես մեր ժողովրդին պատերազմ հայատարարել։ Դու ինքդ ես այսօր օսմանյան կայսրի նման դաժան վերաբերվում մեր ժողովրդի հետ : Ես այսօր շատ տխուր եմ , շատ հուզված ու մտահոգ, որովհետև մենք կորցնում ենք մեր այս փոքրիկ հայրենքիը, որից մի բուռ է մնացել: Ի՞նչ ենք վաղը թողնելու մեր երեխաներին, նույն այս ոստիիկաններին, որոնք այսօր ճնշում են մեզ, վաղն էլ են փորձելու ճնշել՝ վավարեցնելու համար այս խուժան կեղծիքը Սերժի : Ում ենք մենք թողնելու մեր այս հրաշք հայրենքիը, այդ Սերժի՞ն, այդ սրիկայի՞ն, ով այսօր վեր է կացել և ծաղրում է մեզ»: