VIDEO. Մանրամասներ Ալավերդցի Վահագնի ձերբակալությունից

Քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագն Աբգարյանը հայտնաբերվել է Երեւանում վարձակալած բնակարանում եւ ձերբակալվել:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Ըստ այդմ՝ Վահագն Աբգարյանը ձերբակալվել է Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու կասկածանքով:

Իրավապահները քրեական գործի շրջանակում խուզարկություններ են կատարել, որի ժամանակ հայտնաբերվել են պոլիեթիլենային տոպրակով 280 ապակյա տարայով 420 գրամ տրոտիլին նմանվող զանգվածներ:

 


Այս թեմայով