VIDEO. Մանվել Գրիգորյանի ծննդավայրը, ազատվել է մանվելիզմից

Artur TumanyanՍեպտեմբերի 18-ին Էջմիածին քաղաքում սպասվում են քաղաքապետի ընտրություններ: Գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հիմնական մրցակիցն անկուսակցական Արթուր Թումանյանն է: Կարեն Գրիգորյանը պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին է և վայելում է իշխող վերնախավի աջակցությունը: Այդ փաստը, սակայն, թեկնածու Արթուր Թումանյանին չի անհանգստացնում: Նա կարծում է, որ Էջմիածնի թիվ մեկ խնդիրը «մանվելիզմից» ազատվելն է։
«Արշալույս համայնքը՝ Մանվել Գրիգորյանի ծննդավայրը, ազատվել է մանվելիզմից և հիմա առաջընթաց է ապրում: Հիմա մենք պետք է նույնն անենք մեր քաղաքում՝ Էջմիածնում»,-Politik.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Թումանյանը: «Կան բազմաթիվ գործարարներ, որոնք պատրաստ են ներդումներ կատարել, սակայն նրանք անգամ հազար դրամ չեն բերի քաղաք, քանի դեռ քաղաքը չի ազատվել «մանվելիզմից», վախի մթնոլորտից: Էջմիածնեցին պետք է կարողանա հանգիստ արարել իր քաղաքում»,-ասաց թեկնածուն` հավելելով, որ միայն վերջին տարիներին հազարավոր բնակիչներ լքել են քաղաքը, քանի որ հույս չկա, որ մի օր այս ամենը փոխվելու է: Մանրամասնները Politik.am-ի տեսանյութում

Դիտվել է 1,589 անգամ
 


Այս թեմայով