Video. Հրանտ Թոխատյանը, կադրից դուրս ի՞նչ է ասել Տարոն Մարգարյանի մասին

տարոնՔանդում են պատմամշակութային արժեք ունեցող կառույցները։ Այդկերպ ամոթ է աշխարհին ներկայանալ որպես հազարամյակների պատմություն ունեցող երկիր։ Օրերս նման հայտարարությամբ հանդես եկան մի շարք հայ մտավորականներ: Նրանք նաև  ներկայացրել էին, որ մինչև վերջ պայքարելու են Երևանի դիմագծի պահպանման համար։

Մտավորականների ասուլիսին ներկա էր նաև Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, դերասան Հրանտ Թոխատյանը: Դերասանն իր խոսքում նկատել էր, որ վարդագույն Երևանը կորել է.«Վերցնենք Հյուսիսային պողոտան։ Գուցե դա ասօրվա երիտասարդների համար հաճելի վայր է, բայց ինձ մի կարևոր բան է պակասում։ Ոչ թե այն «ճենջն» եմ ուզում հիշել, այն խարխուլ շենքերը, որոնք ամբողջովին առնետանոց էին։ Պարզապես ամեն ինչը պետք է անել շնորհքով ու կարգին։ Ժամանակին Թամանյանը եկավ ու վայելք տվեց իմ քաղաքին։ Եկեք այդ դեմքն անիմաստ չշպարենք։ Բնականն ավելի գեղեցիկ է։ Վարդագույն Երևանը կորել է։ Ինչ այլանդակ գույն ասես կա»,-հայտարարել էր Հրանտ Թոխատյանը։

Իհարկե լավ է, որ  հայ մտավորականները հետաքրքրվում են Երևանի ապագայով, սակայն տարօրինակ է, որ նրանցից մի քանիսը ինչ որ իմաստով մասնակից են այդ պրոցեսին, սակայն ասուլիսների ընթացքում դժգոհ կեցվածքով են ահնդես գալիս: Նման մարդկանցից մեկը դերասան Հրանտ Թոխատյանն է: Պարոն Թոխատյանը կարծում ենք չի մոռացել, որ ՀՀԿ խմբակցության անդամ է և  պատմամշակութային շենքերի քանդման և ընդհանրապես Երևանի խայտառակ կառավարման համար մեղավոր է այն խմբակցությունը, որը ինքը ներկայացնում է:

Եվ այսօր շատ տեղին կլիներ, որ Հրանտ Թոխատյանը Երևանի այլանդակման մասին խոսելուց առաջ դուրս  գար ՀՀԿ խմբակցությունից և հետո միայն հայտարարեր, որ այլևս թույլ չեն տալու, որ իր հարազատ խմբակցության անդամները այլանդակեն մայրաքաղաքը:

Հ.Գ Հրանտ Թոխատյանը 2012 թվականի Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ակտիվ քարոզիչներից էր և նրա մասնակցութամբ բազմաթիվ տեսանյութեր կան, որտեղ նա խոսում է ավելի լավ Երևանի մասին: Չնայած սրանք մոնտաժված տեսանյութերն են և գուցե չմոնտաժված տարբերակներում նա Տարոն Մարգարյանի մասին արտահայտվում է այնպես ինչպես Երվանդ Զախարյանի մասին:

Դիտվել է 556 անգամ
 


Այս թեմայով