Video. Հրանտ Բագրատյանը մանրամասններ է ներկայացրել Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից

Հրանտ-Բագրատյան11ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը մանրամասններ է ներկայացրել իր և նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումից:

<Նախ պետք է ասեմ, որ և՛ մինչև հանդիպումը, և՛ հանդիպման ժամանակ ու հանդիպումից հետո էլ ասում եմ, որ ես սկզբունքորեն դեմ եմ նախագահական համակարգի վերացմանը: Նախագահական համակարգի ուժեղացումը եղել է իմ նախընտրական թեզերից մեկը: Բայց կան կառուցվածքային հարցեր, ես մասնագետ եմ և կարծում եմ, որ տվել եմ թերևս միակ մանրամասն վերլուծությունը, որ այդ հիմնական հարցից բացի՝ ներկայացվող համակարգում կան կառուցվածքային լուրջ խնդիրներ: Այդ թվում՝ տասը խոշոր տնտեսական հարցեր: Ինձ խնդրել են, և ես հատ-հատ ներկայացրել եմ: Եթե մեր հանդիպումից հետո այդ հարցերից որոշները փոխվեն կամ մեր ներկայացրած ձևակերպումներն ընդունվեն, ես ուրախ կլինեմ, բայց միևնույն է՝ չեմ կարծում, որ սահմանադրական փոփոխությունները պետք է ընդունվեն: Ես դրա հակառակորդն եմ, ՈՉ-ի կողմնակիցը>,-ասել է Բագրատյանը:Մանրամասնները 1in.am-ի տեսանյութում.

 


Այս թեմայով