Home » Real Politik » Video. Հոկտեմբերի 27-ի և Նորք Մարաշի ահաբեկիչների կապը

Video. Հոկտեմբերի 27-ի և Նորք Մարաշի ահաբեկիչների կապը

Artur-Vardanyan-5Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58216515 քրեական գործով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով սահմանված կարգով, 19.12.2015թ.-ին ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Գրիգորի Շիրխանյանը:

ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, թե Շիրխանյանը կասկածվում է` Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով:

Այս ձերբակալությունից հետո մի հետաքրքիր պատմություն է միտքս գալիս: Տարիներ առաջ Վահան Շիրխանյանին մեղադրում էին,որ կապ ունի 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետ: Վահան Շիրխանյանը այդպես էլ չպատասխանեց իր հասցեին հնչող մեղադրանքներին և գուցե հիմա պարզի, թե իրականում ինքը կապ ունի հոկտեմբերի 27-ի հետ և եթե ունի, ապա ինչպիսին է այդ կապը:

Դիտվել է 788 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy