Video. ՀՀԿ-ական պատգամավորը գյուղացիներին ստիպում է ավել գումար վճարել և հերթով լողանալ

Hakob_HakobyanԱրարատի մարզի Դիտակ գյուղը կրկին հիշել է 90-ական թվականները: Բան այն է, որ արդեն մի քանի ամիս է ինչ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի պատճառով գյուղացիները զրկված են  շուրջորյա խմելու ջրից և լինում են ժամանակներ, երբ գյուղը ընդհանրապես օրերով ջուր չի ունենում:                                                                                                                                                                                                                      Politik.am-ը արդեն իսկ տեղեկացրել էր, որ պատգամավորը գյուղից ոչ հեռու թռչնաբուծական ֆաբրիկա է կառուցել և նոր ջրագիծ բերելու փոխարեն միացել է գյուղի ջրագծին և գյուղացիներին զրկել խմելու ջրից: Պատգամավորը ամիսներ առաջ խոստացել էր, որ գյուղի համար նոր ջրագիծ կբերի և գյուղացիները տևական ժամանակ է չէին բողոքում:

Ձմռան կեսին գյուղացիները կանգնել են փաստի առաջ և զրկված են ջրից: Գյուղացիները հերթով են ջրից օգտվում, քանի որ խմելու ջրի մեծ մասը պատգամավորը տանում է իր ֆաբրիկա: Եղած ժամանակ էլ ջրի փոխարեն օդ է գալիս ու գյուղացիները պատգամավորի գործունեության պատճառով ստիպված են ավել գումար վճարել չօգտագործած ջրի համար:

[is_logged_in][/is_logged_in]

Դիտվել է 147 անգամ
 


Այս թեմայով