Video. Հայտնի է Մալայզիական Ավիաուղիների «MH17» չվերթի կործանման պատճառը

2310549711444800985Հոլանդիայի Անվտանգության Կոմիտեն Բոինգ 777-ի բեկորներից վերակառուցված օդանավի հենքի ներքո հայտարարեց, որ Մալայզիական Ավիաուղիների 17-րդ չվերթը կործանվել է ռուսական արտադրության հրթիռի հարվածից: Հիշեցնենք, որ կործանման արդյունքում զոհվել էին օդանավում գտնվող բոլոր 298 անձինք։

Հոլանդիայի Անվտանգության Կոմիտեի ղեկավար Թըջիբի Ջոսթրան ասում է,- «MH17» չվերթը կործանվել է օդաչուների խցիկի ձախ կողմի մոտ հրթիռի պայթյունի հետևանքով»:

Հայտարարությունից առաջ, զոհվածների բարեկամներին հնարավորություն է ընձեռվել՝ տեսնելու բեկորներից վերակառուցված օդանավը, որտեղ զոհվել են իրենց մտերիմները:

Դիտվել է 206 անգամ
 


Այս թեմայով