Video. Հայկական բանակի «գաղտնի տվյալները» հրապարակած թերթի խմբագիրն ադրբեջանցի է

banak«Ռազմական սուրհանդակ» ռուսական պարբերականում օրերս հրապարակված հոդվածը վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է հայկական հասարակական եւ լրատվական շրջանակներում։ Բավական ուշագրավ, միաժամանակ, մտահոգիչ շեշտադրումներով հոդվածը հեղինակել է ռուսաստանցի ռազմական փորձագետ, Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Խրամչիխինը:

Նա որոշել է դիտարկել հայկական բանակի ներուժն ու Հայաստանի հնարավոր տեղը ռուս-թուրքական հավանական ռազմական բախման դեպքում: Հոդվածում թվարկված են, իբր, հայկական զինված ուժերի տարատեսակ ստորաբաժանումների տեղակայման վայրերը, զինատեսակները։ Ընդ որում, հոդվածը վերնագրված է՝ «Ֆորպոստ՝ մի շարք հարցերով»։

Շատերը շտապեցին այն անվանել մոսկովյան դավաճանություն, հայտարարել, որ պետական ու ռազմական գաղտնիքներ են բացահայտվել։ Որքանո՞վ են հոդվածում տեղ գտած «փաստերը» գաղտնի, եւ վերջապես ո՞վ է հոդվածագիրը։

Իրարամերժ կարծիքների շարքում առավել մանրամասն ուսումնասիրություն է կատարել տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նա թեեւ Հայաստանում չէ այս պահին, բայց կարողացավ ժամանակ տրամադրել եւ ներկայացնել իր դիտարկումները:

Մանրամասնները «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տեսանյութում.

 

Դիտվել է 397 անգամ
 


Այս թեմայով