Video. Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային գերտերություն. Վարդան Ոսկանյան

վարդանՀոկտեմբերի 14-ին Հայաստան ժամանեց  Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին: ԻԻՀ նախագահի առաջին տեղակալի հետ հանդիպման մասին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ լրագրողների հետ զրույցում ասել էր. «Բանակցությունների ընթացքում քննարկված հարցերը, մասնավորապես, վերաբերում էին առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, էներգետիկայի ոլորտի ծրագրերին, տրանսպորտային ենթակառուցվածքներին, գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության հեռանկարներին, ինչպես նաև հումանիտար ոլորտի՝ կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցերին:
Մանրամասն անդրադարձանք Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման աշխատանքներին: Հաշվի առնելով նշված ծրագրի կարևորությունը՝ ուրախությամբ փաստեցինք, որ կառուցման աշխատանքներն արդեն մեկնարկել են՝ համոզմունք հայտնելով, որ դրանք կընթանան և կավարտվեն համաձայն սահմանված ժամանակացույցի՝ 2018 թվականին: Միևնույն ժամանակ հստակեցրինք Մեղրի ՀԷԿ-ի կառուցման հետ կապված հետագա անելիքները և Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի ընթացքը:
Անդրադարձանք նաև ճանապարհային ենթակառուցվածքների ծրագրերին, մասնավորապես, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին և Հայաստան-Իրան երկաթգծի նախագծին՝ երկուստեք կարևորելով դրանց առանցքային դերը տարածաշրջանային փոխգործակցության բարելավման և միջանցքի երկայնքով տնտեսական աճի ապահովման հարցում»,-հայտարարել էր վարչապետը:

Արևելագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը կարծում է, որ Իրանի նախագահի առաջին տեղակալի այցը բացառիկ էր, քանի որ տարածաշրջանային երկրներից առաջին անգամ Իրանից նման բարձր մակարդակի այց կատարվում է Հայասատն: Ըստ մեր զրուցակցի հայ-իրանական հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են: Մանրամասնները politik.am-ի տեսանյութում.

Դիտվել է 172 անգամ
 


Այս թեմայով