Video. Հաղորդում հանցագործության մասին. ի՞նչ է թաքցրել Մանվել Գրիգորյանը

պատերազմԷջմիածին քաղաքի քաղաքապետի ընտրությունները բավական ինտրիգների առիթ են տվել: Գեներալ Մանվելի եղբոր որդին Զարզանդ Գրիգորյանը հայտարարել է, որ չի պաշտպանի գեներալի որդուն՝ Կարեն Գրիգորյանին: Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նա հայտարարել է, որ կաջակցի Արթուր Թումանյանին:

Այսօր արդեն քաղաքում թեժ վեճի մեկ այլ առիթ է ստեղծվել: Էջմիածնի երկրապահ ազատամարտիկները բուռն են արձագանքում Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի հայտարարությանը, թե Զորավար Մանվել Գրիգորյանն արցախյան ազատամարտին չի մասնակցել:

Կողմերի վեճն այնքան թեժ է, որ նրանք բացում են նախկինում իրականացված հանցագործությունների փակագծերը: ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կողմնակիցներից մեկը արձագանքելով Զարզանդ Գրիգորյանին` հայտարարում է.«….Որ դարձել ես Հրանտ Գրիգորյան պատգամավոր, մոռացել ես ում շնորհիվ ես դարձել: Մոռացել ես ում շնորհիվ էր, որ դեմդ որևէ մեկը թեկնածություն չէր դնում: …..Արա Արթուր դու ինչ ունես արած էս քաղաքի համար: Նստար ջրմուղի տնօրեն սաղ ջրմուղի հերն անիծեցիր: Ժողովրդի փողերը վերցրիք իբր պարտքերը հեչ եք անում, դրիք կամպյուտրը ջնջեցիք: Գիտեք կուրսի չենք….»,-հայտարարում է Մանվել Գրիգորյանի կողմնակիցը:

Տեսանյութը, որը հրապարակել են երկրապահականները առնվազն հաղորդում է հանցագործության մասին: Փաստորեն մարդիկ յուրացրել են պետական միջոցները, որի մասին գիտեն շատերը, այդ թվում պատգամավոր Մանվել Գրիգորյանը և թաքցվել է հանցագործություն, եթե իհարկե տեսանյութում երևացող տղամադրու խոսքերը համապատասխանում է իրականությանը: Իսկ եթե դա զրպարտություն է, ապա նա պետք զրպարտություն անելու համար պատասխանատվություն կրի:

Հաջորդ հետաքրքիր պահն, այն է, որ Մանվել Գրիգորյանի կողմնակիցը ընդունում է, որ  գեներալը մարդկանց ահաբեկել է, որպեսզի իր եղբոր որդու դեմ թեկնածություն չառաջադրեն ԱԺ ընտրությունների ժամանակ: Սա ևս հանցագործություն է և ընդ որում ծանր հանցագործություն և եթե տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ապա իրավապահները չպետք է հապաղեն, քանի որ հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի:

Դիտվել է 4,422 անգամ
 


Այս թեմայով