Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Video. Կուզեմ՝ մեր պաշտոնյաները կարտոշկա տեղափոխող գրուզավիկի նման գազելներ նստեն

Video. Կուզեմ՝ մեր պաշտոնյաները կարտոշկա տեղափոխող գրուզավիկի նման գազելներ նստեն

Nikol456-e13487594886472016թ. պետական բյուջեի քննարկմանն այսօր ԱԺ-ում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ երկու լուր ունի՝ վատ եւ լավ. «Վատն այն է, որ եկող տարվա բյուջեն այս տարվա համեմատ շուրջ ութ մլրդ դրամով պակասել է՝ նպաստները, բյուջետային հիմնարկների աշխատավարձերը չեն ավելանալու: Փոխարենը ավելացել են պետական մարմինների ծառայողական մեքենաները՝ 83 հատով: Ու սա 2.8 միլիարդանոց բյուջե ունեցող երկրի պարագայում»:

Նա կրկին բերեց Դանիայի օրինակը, որտեղի խորհրդարանն ունի ընդամենը 23 ծառայողական մեքենա: Պատգամավորը հայտարարեց, որ պաշտոնական հարցում է ուղարկել Դանիա ու մի պաշտոնյայից ստացել պատասխան, որ Դանիայում ծառայողական մեքենա ունի միայն ԱԺ խոսնակը. «Աչքերիս չեմ հավատում, նորից եմ նամակ գրում, ասում եմ՝ մի հատ խնդրում եմ սթափվեք, լրջացեք՝ ցելի խորհրդարանում միայն նա՞ ունի ավտոմեքենա: Այդ պաշտոնյան մնաց անհողդողդ, մնաց իր դիրքերում:

Դիտվել է 119 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy