Video. Կարեն Կարապետյանը վատ քաղաքական գործիչ է. Արծվիկ Մինասյան

big_40a03c0d438fedaf749c329b51a40e48Կառավարության այսօրվա նիստում էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում «Նանման» ընկերությանը մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու և «Շանթ» ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին հարցերը:

Կարեն Կարապետյանին հետաքրքրեց արդյոք մոնիթորինգ իրականացվո՞ւմ է՝ պարզելու համար, թե տարբեր ժամանակահատվածներում կառավարության արտոնություններից օգտվող ընկերություններն ի՞նչ աշխատատեղեր են բացել:

Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ նման համակարգ գոյություն չունի՝ բացատրելով, որ ընկերությունում այցելությունը դիտվում է որպես միջամտություն նրանց աշխատանքին, դրա համար իրենք հարցումների միջոցով են փորձում տեղեկություն ստանալ:

Կարեն Կարապետյանին դուր չեկավ Մինասյանի պատասխանը և դիտողություն արեց. «Պարոն Մինասյան, ես չեմ ասում՝ Դուք գնաք, բիզնեսից տեղեկանք ուզեք: Ես ուզում եմ հատուկ նշել՝ ՊԵԿ-ին ես նոր հանձնարարություն չեմ տվել, ես ՊԵԿ-ին ասել եմ՝ ինքը իր գործառույթը կատարի ընդամենը: Այդ իսկ պատճառով կարող է իմ հանձնարարականը և դիմումը հնչի մի քիչ աբսուրդ, որովհետև ես ասում եմ այն, ինչ պետք է կատարի ՊԵԿ-ը: Ես չեմ ասում՝ գնանք բիզնեսից տեղեկանք ուզենք, ՊԵԿ-ի հետ պայմանավորվեք, հաշվետվության ձև արեք»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Շատերի համար անհասկանալի էր, թե ինչու էր նորանշանակ վարչապետը նման բացասսական տրամադրված Էկոնոմիկայի դաշնակցական նախարարի նկատմամբ:

Politik.am-ը փորձեց հասկանալ, թե որտեղ է խնդրի աղբյուրը: Մեզ համար մի հետաքրքրական բացահայտում կատարեցինք: Պարզվում է Արծվիկ Մինասյանի և Կարեն կարապետյանի հարաբերությունները սրված են դեռ այն ժամանակվանից, երբ Երևանի քաղաքապետի պաշտոնում գործող վարչապետն էր:

Արծվիկ Մինասյանը հայտարարել էր.«Կարեն Կարապետյանը լավ մենեջեր է, բայց վատ քաղաքական գործիչ»:

Մանրամասնները տեսանյութում.

 


Այս թեմայով