Video. Կադիրովը կարող է հայտնվել ադրբեջանական սև ցուցակում՝ Արցախի պատճառով

Ռուսաստանի Դաշնության մաս կազմող Չեչնիայի հանրապետության նախագահ Ռազման Կադիրովն օրերս իր ինստագրամյան էջում տեղադրել է Ուզբեկստան կատարած այցի վերաբերյալ տեսանյութ, որը ընթանում է հայ երգահան, երաժիշտ Արա Գևորգյանի հայտնի «Արցախ » ստեղծագործություն ներքո:  

Նշենք, որ այդ տեսանյութը, ադրբեջանցի բազմաթիվ օգտատերերի կողմից բացասական արձագանքի է արժանացել, քանի որ նրանք Ռազման Կադիրովին ընդունում են, որպես իրենց եղբայր երկրի առաջնորդ: Չի բացառվում , որ պաշտոնական Ադրբեջանը մոտ ժամանակներս հանդես գա իր կոշտ դիրքորշմամբ, Կադիրովին ևս ընդգրկելով իրենց Սև ցուցակում:

 Հիշեցնենք  նաև, որ օրեր առաջ հայտարարվեց, որ Կադիրովը հայտնվել է  ԱՄՆ «Մագնիտսկու ցուցակում»:

Այս թեմայով