Home » ՄԱՄՈՒԼ » VIDEO. «Կաբելի տղերքին» հայտնաբերել են Գագիկ Բեգլարյանի եղբոր հյուրանոցում. «ՀԺ»

VIDEO. «Կաբելի տղերքին» հայտնաբերել են Գագիկ Բեգլարյանի եղբոր հյուրանոցում. «ՀԺ»

Կաբելի տղերք«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ երեկ ՀՀ ոստիկանությունը առաջին հայացքից սովորական, շարքային մի հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ ձերբակալվել են մոտ մեկ տարի առաջ հանցագործություն կատարած և այս ընթացքում հետախուզման մեջ գտնվող երկու անձ:

«Խոսքը 2015 թվականի հոկտեմբերին Երևանի Մովսես Խորենացի փողոցում գործող բուքմեյքերական գրասենյակում 4 հոգու հրազենային վնասներ պատճառած և փախուստի դիմած Գևորգ և Հենրիկ Բաղդասարյանների (մականունները «Կաբելի տղերք») մասին է:

Իրականում սա շատ ուշագրավ իրադարձություն է: Խնդիրն այն է, որ այս անձինք ՀՀ կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի շրջապատից են: Բայց սա դեռ ամենը չէ: «2016 թվականի հոկտեմբերի 6-ին, … նրանք հայտնաբերվել են Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող մի շինությունում և բերման ենթարկվել»,- նշված է հաղորդագրության մեջ: Այդ «մի շինությունը» այսպես կոչված սպորտբազա-հյուրանոցն է, որը, ըստ մեր հավաստի տեղեկությունների, պատկանում է Գագիկ Բեգլարյանի եղբորը` Յուրա Բեգլարյանին:

Ենթադրվում է, որ հետախուզման մեջ գտնվելու ընթացքում նրանք «ապաստանել են» հենց այստեղ: Իսկ դա նշանակում է, որ հետախուզվողներին թաքցնող անձանց հայտնաբերելիս հետաքրքիր բացահայտումներ կարող են լինել: Եթե, իհարկե, փնտրեն թաքցնողներին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 1,459 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy