VIDEO. Ծեծողների մեջ եղել է Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի աշխատակիցը

հգֆհֆգnews.am կայքի հետ զրույցում ,ՀՀԿ գրասենյակի առջեւ սեպտեմբերի 21–ին «Հայազն» կուսակցության երթից հետո ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը պնդում է, որ իրեն ծեծողների մեջ է եղել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի աշխատակից ոմն Տիգրանը:

«Դեռ Մելիք-Ադամյանից նկատել էի, որ 6 հոգի հետեւում են ինձ, հասա Աբովյան փողոց, ինչ-որ կիսակառույց շենքի մոտ շրջվեցի, տեսա էնտեղ են, ինձ հրելով ցանկապատից ներս տարան, մեկին ճանաչում էի, Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից է եղել նախկինում, հիմա թիկնազորում է, թե չէ, չգիտեմ, ասեց՝ Սմբատ, էնտեղ էի քեզ ուզում բան ասել, բայց էստեղ կասեմ, ու սկսեցին հարվածներ տեղալ: Ես Հայրապետյան Ռուբենի հետ խնդիր չունեմ, վիճաբանություն չի եղել, տալու-առնելու բան չունեմ իր հետ: Ուղղակի  3 ամիս առաջ մեր միջեւ քաղաքական թեմաներով բանավեճ է եղել, ասել ա՝ սպասի, կտեսնես»,- այսօր` սեպտեմբերի 22–ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում լրագրողներին պատմել է ազատամարտիկը:

«Ազատամարտ» կայքի խմբագիր Կարինե Հարությունյանը լրագողների հետ զրույցում ասաց, որ Սմբատ Հակոբյանը Բաղրամյան պողոտայի ցույցերին է մասնակցել, այն ժամանակ զանգ է ստացել Ռուբեն Հյարապետյանից, որն ասել է. «էս ի՞նչ ես անում»։

Ազատամարտիկի վիճակն այժմ կայուն է, նա հիվանդասենյակ է տեղափոխվել:

 


Այս թեմայով