Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » VIDEO. Ծեծկռտուք Երևանում՝ Ձմեռ պապի, Տոնածառի և ոստիկանների միջև

VIDEO. Ծեծկռտուք Երևանում՝ Ձմեռ պապի, Տոնածառի և ոստիկանների միջև

568641ae3219c_medium“Նոր Հայաստան” փրկության ճակատի տոնածառ տեղադրելու փորձը ձախոխվել է; Ազատության հրապարակում Ամանորից առաջ միջադեպ է արձանագրվել: Հիշեցնենք, որ Ճակատը բոլորին հրավիրել էր միասին դիմավորելու ամանորյա գիշերը Ազատության հարապարակում, որտեղ տեղադրված կլինի մեծ տոնածառ, որը զարդարված չի լինելու:” Միասին զարդարենք մեր երազանքի ամանորյա տոնածառը մեր իղձերով ու պատկերացումներով”,- նշված էր հրավերում:

Միևադեպի ժամանակ բերման են ենթարկվել մի քանի քաղաքացիներ։Ձեռբակալվել է ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին, նախնական տեղեկատվության համաձայն նրան մեղադրանք են առաջադրելու քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածով՝ ոստիկանի նկատմամբ բռնության գործադրում:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

“Եթե ոստիկանը ֆոբիա ունի տոնածառի տեսքից, այն էլ քայլող տեսակի, ուրեմն շտապ պետք է ուղարկել հոգեբանական փորձաքննության….իսկ նման ֆոբիայի հետևանքով եթե առաջ է գալիս նաև ագրեսիա տոնածառի տեսք ունեցող շարժվող քաղաքացու նկատմամբ, ապա շտապ հոգեբույժի մոտ .. արդեն ծիծաղելի չէ..առաջին հերթին մեղադրեք, պարոնայք ոստիկաններ, Ձեզ նման անհեթեթ հրաման տվողներին, որոնք հրամայել են արգելել տոնածառակերպ ֆիգուրների երևալը Ազատության հրապարակում դեկտեմբերի 31-ի գիշերը…
Իսկ Գևորգ Սաֆարյանին անհապաղ ազատ արձակեք` Ամոթ է…”

Դիտվել է 313 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy