Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Video. Ծառուկյանն ու օլիմպիական չեմպիոնները այցելել են Արցախ

Video. Ծառուկյանն ու օլիմպիական չեմպիոնները այցելել են Արցախ

հայկազՀայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ՝ Ռիոյի 31-րդ ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանն ու Միհրան Հարությունյանը, փոխչեմպիոններ Գոռ Մինասյանն ու Սիմոն Մարտիրոսյանը սեպտեմբերի 19-ից  20-ը եղել են Արցախում: Մարզիկները ծանոթացել են Արցախի պատմական վայրերին, այցելել զորամասեր, շփվել զինվորների հետ: Սեպտեմբերի 20-ին ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ՝ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար, պարգևատրել է Մեսրոպ Մաշտոց շքանշանով: ԼՂՀ բարձր պարգևների են արժանացել նաև Ռիոյի օլիմպիական խաղերում աչքի ընկած հայաստանցի մարզիկները:

Դիտվել է 438 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy