Video. Խաղողագործը իր տոննա խաղողը, ճամփեզրին է թափել

075D5945-3BEF-4526-B033-1E2ADA3462BA_w640_r1_sՔաղցրաշեն գյուղում թթված խաղողի հոտը երկրորդ օրն է՝ չի անցնում։ Անդրանիկ Մովսիսյանը 8 տոննան ճամփեզրին է թափել, որ անցնողները տեսնեն չմթերված բերքն ինչպես է փչանում։ Պատմում է, որ գործարանի մոտ չորս օր հերթ է կանգնել, սակայն գործարանատերը հրաժարվել է խաղողը վերցնել, պատճառաբանելով՝ փչացած է։

«Հրաժարվել են անգամ կիլոգրամը 30 դրամով վերցնել», — ասում է Մովսիսյանը ու բողոքում․ — «Պարզ է, որ չորս օր գործարանը չընդունի՝ կնեխի: Ես նեխած չեմ հավաքել իմ այգուց, փչացել է մեքենայի մեջ»:

Այս տարվա առատ բերքը խաղողագործի ընտանիքի միակ հույսն էր։ Վարկերի պատճառով ժամանակին տնից զրկվել է, վարձով է ապրում, պարտքերն էլ օր-օրի ավելանում են։

Քաղցրաշենի գործարանում մթերում իրականացնող «Վինար» ընկերության տնօրեն Ավետ Գալստյանը անարդար է համարում իր հասցեին հնչող մեղադրանքները:

«Վարչապետի հորդորով խոստացել ենք նախորդ տարվանից շատ բերք մթերել, սակայն չենք խոստացել, որ անորակ բերքն ենք մթերելու», — ասում է տնօրենն ու պնդում, որ այս ընթացքում միայն երեք մեքենա են հետ ուղարկել․ — «Իրենք միակողմանի են նայում: Եթե վաղը, մյուս օրը այդ վատորակ պատրաստված գինենյութից կոնյակի սպիրտի հետ կապված ես խնդիր ունենամ, ոչ մի գյուղացի իմ կողքը չի կանգնելու»:

Մանրամասններ Azatutyun.am կայքում

Դիտվել է 213 անգամ
 


Այս թեմայով