Video. Միհրան Հարությունյանը չի հեռանա սպորտից

57b3742e8b140_medium31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, եզրափակչից հետո խոսելով կատարված մրցավարական անարդարությունից, այն անվանեց «կեղտ»։

«Չեմ ուզում համեստ թվալ, այս ամենը կեղտ է։ Չեմ ուզում այստեղ լինել, այս ամենի մեջ։ Ուզում եմ թողնել և հեռանալ, սպորտն արդեն ինձ հետաքրքիր չէ»,-ասաց Հարությունյանը։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշային կարգի եզրափակչում Միհրան Հարությունյանն ուժերը չափում էր սերբ Դավոր Ստեֆանեկի հետ։ Հավասար պայքարում մրցավարները հաղթանակը տվեցին սերբին։

Օգոստոսի 26-ին  քաղաքամայր Երևանի բոլոր անկյուններում հաղթական շունչ էր թևածում: Հազարավոր երկրպագուներ Զվարթնոց օդանավակայանում դիմավորելու էին եկել Հայաստան անունը աշխարհին պատվով ներկայացրած մեր դյուցազուններին: Հայ օլիմպիականներին առաջինը շնորհավորել են վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հայրենական սպորտի ղեկավարը, խոստման համաձայն, ոսկե մեդալ է շնորհել Միհրան Հարությունյանին:

Էպիկենտրոնին տված բացառիկ հարցազրույցում Միհրանը խոստովանել է, որ մեծ ոգևորություն է ապրել հայ ժողովրդի չափազանց ջերմ վերաբերմունքից ու ընդունելությունից: Նա հայտարարել է, որ չի հեռանալու սպորտից և նոր հաղթանակներ է պարգևելու հայ ազգին:

Դիտվել է 115 անգամ
 


Այս թեմայով