Home » ՄԱՄՈՒԼ » Video. Ինքնասպան եղած զինվորի խոսքը. ի՞նչը կարող էր օրինակելի զինծառայողին նման քայլի դրդել

Video. Ինքնասպան եղած զինվորի խոսքը. ի՞նչը կարող էր օրինակելի զինծառայողին նման քայլի դրդել

zinvor-sahman-472x265«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Տավուշի մարզում N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 19-ամյա զինծառայող Կամո Մարտիրոսյանին գտել են մահացած: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Նշենք, որ ըստ նախնական վարկածի՝ ինքնասպան եղած Կամո Մարտիրոսյանը բանակ էր զորակոչվել 2014 թվականի աշնանը եւ նրա ծառայությանը մնացել էր ընդամենը 8 ամիս, սակայն անհասկանալի պատճառներով տղային գտել են ինքնասպան եղած: Ավելին՝ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015 թվականի դեկտեմբերի 5-ին հեռարձակված «Զինուժ» հաղորդումը ներկայացրել է Տավուշի մարզում N զորամասի դիրքերում ծառայությունը իրականացնող զինվորների քաջությունը, եւ հաղորդման հերոսն էլ եղել էր հենց մարտի 14-ին ինքնասպան եղած Կամո Մարտիրոսյանը: Պարզվում է, որ Կամո Մարտիրոսյանը նռնականետորդ է եղել եւ որպես օրինակելի զինվոր հաղորդման ընթացքում պատմել է իր ծառայության մասին. «Արդեն 5-րդ մարտական հերթափոխին եմ մասնակցում եւ ամեն անգամ մարտական հերթափոխի ժամանակ մեջիցս անհետացել է վախի զգացողությունը, բանակային ընկերներիս հետ կարծես ախպերներ եք, ու այդ ընկերությունը լինելու է ընդմիշտ: Իսկ թշնամին թող իմանա, որ մենք ամուր կանգնած ենք եւ հարկ եղած դեպքում այնպիսի հարված կարող ենք տալ նրանց, որ դարերով չի մոռանա հայ զինվորի ուժը»: Ցավոք, օրինակելի զինվոր Կամո Մարտիրոսյանը մարտի 14-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հայտնաբերվում է մարտական դիրքում կզակի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով:

«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Սողոմոն Խաչատրյանի հետ:

-Պարո՛ն Խաչատրյան, արդյո՞ք օրինակելի զինվորը, որի մասին անգամ հաղորդում է նկարահանվել, կարող էր գնալ ինքնասպանության:

-Իմ զորամասի զինվորն է, բայց այս պահին ոչ ոք չի կարող ասել, որ նա ինքնասպանություն է գործել:

-Այսինքն՝ պատահակա՞ն է եղել դեպքը, թե կրակել են նրա վրա:

-Չեմ կարող ասել, դա քննիչների աշխատանքն է:

-Զինվորն ի՞նչ խնդիրներ է ունեցել ծառայության ընթացքում, որոնց մասին Ձեզ զեկուցել են»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Զինուժ 05. 12. 2015
Դիտել 10:10 րոպեից

Դիտվել է 202 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy