Video. Ինչ է տեղի ունեցել «Նորդ Օստ»-ի ահաբեկչության ժամանակ. ինչու սպանվեց 130 մարդ

3873793Մոսկվայում հոկտեմբերի 23-26-ը հիշում են Ռուսաստանի պատմության մեջ ամենասարսափելի ահաբեկչություններից մեկը՝ թատերական կենտրոնում պատանդառությունը։ Ողբերգության հետևանքով կյանքից հեռացել է 130 մարդ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

 2002թ. հոկտեմբերի 23-ին Մոսկվայում 40 չեչեն ահաբեկիչներ պատանդ էին վերցրել Դուբրովկայում գտնվող թատերական կենտրոնի հանդիսատեսին՝ «Նորդ Օստ» ներկայացման ժամանակ։ Նրանք պահանջել էին Չեչնիայում դաշնային զորքերի հակաահաբեկչական գործողության դադարեցում։

 Պատանդներին ազատ արձակելու շուրջ բանակցությունները տևել էին ավելի քան 2 օր։ Հոկտեմբերի 26-ին ՌԴ հատուկ ծառայությունները գրոհում են կենտրոնի վրա և ազատում ավելի քան 750 մարդու, 130 մարդ մահանում է: Գրոհայինները, այդ թվում՝ 18 կին մահապարտներ, ոչնչացվում են։ Տեղի ունեցած ահաբեկչությունը աննախադեպ է ՌԴ պատմության մեջ:

Դիտվել է 552 անգամ
 


Այս թեմայով