Video. Ինչու՞ «սպանեցին» Լևոն Հայրապետյանին

2014 թվականին Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը բարձրացրել էր նաև ռուսաստանաբնակ հայ գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալության հարցը: Այս մասին նախագահ Սարգսյանը տեղեկացրել էր «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Նախագահը նշել էր, որ ռուս գործընկերոջ հետ քննարկել են հայ-ռուսական օրակարգի բոլոր հարցերը, և այդ թվում չեն շրջանցել նաև Լևոն Հայրապետյանի հետ կապված խնդիրը: «Ռուսաստանի նախագահը խոստացավ՝ ուսումնասիրել այդ խնդիրը: Նա տեղյակ չէր ոչ քրեական գործից, և ոչ էլ ճանաչում էր Լևոն Հայրապետյանին, գոնե՝ անուն-ազգանունով: Նա խոստացավ ուսումնասիրել և մեզ տեղեկացնել՝ կապված առողջական խնդիրների հետ»,- հայտարարել էր Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանի` խնդիրը բարձրացնելուց հետո անցել է արդեն 3 տարի: Այս ընթացքում որևէ փոփոխություն չեղավ Հայրապետյանի գործում, ու Պուտինն էլ որևէ կերպ չհետաքրքրվեց նրա խնդրով: Այլ կերպ ասած Պուտինը մերժեց Սարգսյանի խնդրանքը:

Իսկ այսօր հայտնի դարձավ, որ Լևոն Հայրապետյանի մահացել է ռուսական բանտերից մեկում: Հայրապետյանը իր ամբողջ կյանքի ընթացքում կանգնած է եղել Հայաստանի և Արցախի կողքին: Նա իր ֆինանսական միջոցները չէր խնայում  հանուն Արցախի շենացման ու այսօր ՌԴ-ում մահանում է` Հայաստանի կողմից ցուցաբերված անտարբերության պայմաններում:

Ասում են` Հայաստանի անտարբերությունը Լևոն Հայրապետյանի խնդրի նկատմամբ կապված է նրա քաղաքական հայտարարությունների հետ: Նա 2013 թվականին հայտարարել էր, որ Հայաստանում անորակ ղեկավարություն է: Նա նաև քննադատել էր ՌԴ-ի` Ադրբեջանին զենք վաճառելու փաստը` նշելով, որ դա մեր կառավարության վարած վատ քաղաքականության արդյունքն էր:

Ահա այս հանգամանքներից ելնելով էր, որ լուրջ առողջական խնդիրներ ունեցող գործչին ՌԴ իշխանությունները թույլ չտվեցին ազատության մեջ գտնվել ու բուժվել: Հայրապետյանի քաղաքական գործունեությունը հակասում էր ՌԴ ներկայիս իշխանությունների շահերին:

Նա վտանգավոր էր նաև Հայաստանի իշխանությունների համար: Եվ կարելի է փաստել, որ ՌԴ իշխանությունները դիտավորյալ են կազմակերպել այս խեղկատակությունը, որպեսզի ազատվեին անցանկալի գործչից: Նրան, իհարկե, հրապարակային չէին կարող սպանել, ուստի ստեղծեցին պայմաններ, որպեսզի նա մահանա, ինչը ևս կարելի է սպանություն համարել: Հայաստանի իշխանություններն էլ անտաբերություն ցուցաբերեցին ՌԴ իշխանությունների գործողություններին, քանի որ Հայրապետյանը աններելի ճշմարտախոսությամբ էր աչքի ընկել:

 


Այս թեմայով