Video. Ինչից վախեցավ Սերժ Սարգսյանը

սերժԵրեկ Մայիսի 9-ի տոնակատարությունների շրջանակում «Հաղթանակ» զբոսայգի էր եկել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահի զբոսայգի մտնելուն պես անվտանգության տասնյակ աշխատակիցներ սկսեցին փակել լրագրողների ճանապարհը և թույլ չտվեցին որևէ մեկին մոտենալ երկրի ղեկավարին:  Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցները «որսում» էին լրագրողներին և թույլ չէին տալիս անգամ հեռվից նկարահանել նրան:

Այս ամենը տեսնելով իհարկե լրագրողները տարակուսած էին և շատերը զարմացել էին, թե ինչից է վախենում Սերժ Սարգսյանը: Իհարկե Սերժ Սարգսյանը այն նախագահներից չէ, ով հանգիստ շփվում է լրագրողների հետ և պատասխանում նախապես չպլանավորած հարցերի, սակայն նման կերպ էլ չի խուսափել:

Եվ իհարկե, Սերժ Սարգսյանի նման կուլիսային գործիչը, չէր կարող այս օրերին պատասխանել լրագրողների հարցերին: Քառօրյա պատերազմի հետ կապված կան բազմաթիվ հարցեր և երբ նրան շրջապատում են ոչ միայն իր սիրելի լրատվամիջոցները, ապա իրականում վախենալու բան ունի Սերժ Սարգսյանը, քանի որ կհնչեն իր համար ոչ այնքան հարմարավետ հարցեր: Այս դեպքում նա կարող է ասել բաներ, որոնք իր օգնականները չեն հասցնի խմբագրել և  կարող է հայտնվել անհամար իրավիճակում:

 


Այս թեմայով