VIDEO. Թրամփին սեռական ոտնձգությունների համար մեղադրող կանայք Կոնգրեսից պահանջում են հետաքննություն սկսել

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին սեռական ոտնձգությունների համար մեղադրող կանայք դիմել են Կոնգրեսին՝ օրենսդիրներից պահանջելով իրենց մեղադրանքների հիման վրա հետաքննություն սկսել:

Ինչպես նշում է The Guardian-ը, կանայք` Սամանթա Հոլվեյը, Ռեյչել Քրուկսն ու Ջեսիքա Լիդսը, 71-ամյա հանրապետականի դեմ ուղղված մեղադրանքներն առաջին անգամ հնչեցրել են 2016թ. նախագահական քարոզարշավի ժամանակ:

Քրուկս ու Լիդսը նշել են, որ նախագահն իրենց կամքին հակառակ համբուրել է իրենց, ինչպես նաև դիպչել է մարմնի տարբեր մասերին: Մինչդեռ Հոլվեյը պատմել է, որ «Միսս ԱՄՆ» գեղեցկության մրցույթի ժամանակ Թրամփը մտել է այն սենյակ, որտեղ ինքը զգեստափոխվում էր:

«Կոնգրեսի կողմից այս հարցի շուրջ հետաքննություն անցկացնելը մեր պահանջած միակ բանն է»,-ամերիկյան հեռուստաալքիներից մեկով հայտարարել է Քրուկսը:

Այս թեմայով