Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » VIDEO. Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավորը ամբիոնում խոսքն սկսել է հայերենով. Բարեւ Ձեզ

VIDEO. Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավորը ամբիոնում խոսքն սկսել է հայերենով. Բարեւ Ձեզ

БезымянныйԹույլ չենք տա ձեզ, որ Թահիր Էլչիի սպանությունն էլ ծածկադմփոց անեք։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանի ամբիոնից։

Հայ պատգամավորը ամբիոնին մոտենալուց հետո հայերենով ողջունել է խորհրդարանի նախագահին եւ պատգամավորներին. Բարեւ Ձեզ։ Այնուհետ Կարո Փայլանն անդրադարձել է նոյեմբերի 28-ին լրագրողների աչքի առաջ սպանված հայտնի քուրդ փասատաբան Թահիր Էլչիի սպանությանը։ Նա հիշատակել է Հրանտ Դինքի սպանությունը՝ շեշտելով, թե իշխանությունները հիմա էլ փորձելու են ծածկադմփոց անել Թահիր Էլչիի սպանությունը։ «Մենք դա ձեզ թույլ չենք տա»,-ասել է հայ պատգամավորը։

Դիտվել է 346 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy