Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Video. Թուրքիայից վերադարձած բռնցքամարտիկներին մեծ շուքով են դիմավորել

Video. Թուրքիայից վերադարձած բռնցքամարտիկներին մեծ շուքով են դիմավորել

801Թուրքիայի Սամսուն քաղաքում ավարտվեց Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը, որտեղ հայ բռնցքամարտիկները նվաճեցին 4 ուղեգիր:

Ապրիլի 18-ի ուշ գիշերը հավաքականը ժամանաեց Երևան: Չնայած ուշ ժամին՝ օդանավակայանում հոծ բազմություն էր հավաքվել,- հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հայ բռնցքամարտիկներին դիմավորելու էր եկել նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Թուրքիայում նվաճեց Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր: Մրցաշարի արծաթե մեդալակիրներ դարձան Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) և Նարեկ Աբգարյանը (52 կգ), լավագույն երրորդ տեղ զբաղեցրին 56 կգ քաշային Արամ Ավագյանը և 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը:

 

Գրեթե նույն ժամին, բռնցքամարտիկների հետ հայրենիք են վերադարձել նաև ըմբիշները, ովքեր այս օրերին նույնպես մասնակցում էին վարկանիշային մրցաշարի:

Դիտվել է 129 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy