Video.Կրակոցներ ՊՊԾ գնդի տարածքում

9DE8D61B-C5B6-4A45-A26B-950902260185_w987_r1_sՔիչ առաջ կրակոցներ հնչեցին զինված խմբի կողմից գրավված ՊՊԾ գնդի տարածքից, այնուհետև ճեղքելով Խորենացի փողոցի վրա՝ ՊՊԾ գունդ տանող ճանապարհը արգելափակած ոստիկանության շղթան և արյունահեղությունը կանխելու նպատակով այդ տարածքում հավաքված քաղաքացիների բազմությունը, շտապօգնության երկու մեքենաներ դուրս եկան ՊՊԾ գնդի հարակից տարածքից:

Քաղաքացիները բուռն կերպով արձագանքեցին տեղի ունեցածին, սկսվեց քաշքշուկ:

Որպես «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչներ ներկայացած անձինք հայտարարեցին, որ իրենք խոսել են «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, զինված խմբի կազմում ՊՊԾ գնդի տարածքի գրավմանը մասնակցող Վարուժան Ավետիսյանի հետ, և վերջինս իրենց ասել է, թե որևէ գրոհ չկա և իրենք պարզապես օդ են կրակել՝ ի պաշտպանություն ոստիկանության պատնեշի մոտ հավաքված անձանց:

Փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը ևս, ի պատասխան «Ազատության» հարցի, հաստատեց, որ կրակոցները հնչել են ՊՊԾ գնդի տարածքից և ոստիկանական ուժերի գրոհ չի եղել:

 


Այս թեմայով