Video. Զոհված զինվորի հորը օգտագործում են քաղաքական նպատակներով

verinՕրերս որոշ լրատվամիջոնցեր գրել էին, որ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի  գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանը և համայնքում տարբեր պաշտոններ զբաղեցնող նրա եղբայրները տարաբնույթ ճնշումներ են գործադրում 2013 թվականին զորամասերից մեկում ծառայակցի կողմից սպանված Լյուքս Ստեփանյանի` սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքի նկատմամբ: Այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրել էր զոհված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հայրը ` Իշխան Ստեփանյանը:

Այդ հրապարակումներում բացակայում էր Վերին Գետաշեն գյուղի  համայնքապետ Ռուբիկ Ղուկասյանի տեսակետը: Politik.am -ը  զրուցեց համայնքապետի հետ և պարզվեց, որ զոհված զինծառայողի հորը որոշ մարդիկ փորձում են իր դեմ օգտագործել քաղաքական նպատակներով.«Նրանք փորձում են Իշխան Ստեփանյանին օգտագործել քաղաքական նպատակներով: Ես չեմ մեղադրում Իշխանին, բայց այն հորթերը, որոնք այդպես էլ մոզի չդարձան, եթե տղամարդ են թող իրենք կանգնեն ու ասեն, որ ուզում են գյուղապետ դառնալ»,-ասաց Ռուբիկ Ղուկասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Դիտվել է 2,271 անգամ
 


Այս թեմայով