Video. Զինղեկը հարբած է գալիս դպրոց, երեխաներին ծեծում են և նվաստացնում․ ծնողները դիմում են նախարարին

Արմավիրիմարզի Ֆերիկ համայնքի բնակիչները նամակով դիմել են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին և պահանջում են դպրոցի տնօրենի հրաժարականը։ Նամակն ամբողջությամբ ստորև․

Հարգելի պարոն նախարար,

            Ձեզ են դիմում Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքի մի խումբ բնակիչներ, ովքեր դժգոհ են գյուղի դպրոցում ստեղծված իրավիճակից: Արդեն 30 տարուց ավել է դպրոցը ղեկավարում է Լևոն Պողոսյանը: Նրա ղեկավարման տարիներին դպրոցի կրթական մակարդակը իջել է, դպրոցում գրեթե չկան մասնագետներ, որոնք իրենց պարտականությունների շրջանակում կաշխատեն մեր երեխաների հետ: Եթե ԽՍՀՄ տարիներին այս գյուղից բազմաթիվ ուսանողներ կային, ապա վերջին 30 տարիներին ոչ մի ուսանող դուրս չի եկել դպրոցից:

   Դպրոցում հաճախ երեխաների հետ չի տարվում անհրաժեշտ աշխատանք, որպեսզի նրանք ներգրավվեն կրթական պրոցեսին, հաճախ ուսուցիչները  անարգալից վերաբերմունք են ցույց տալիս երեխաների նկատմամաբ, վիրավորում նրանց արժանապատվությունը: Դասապրոցեսը կզմակերպվում է կիսատ, դասերը երբեմն բաց են թողնվում: Երեխաներին անվանում են դեբիլ, անգրագետ ու հայտարարում, որ եզդի են ու միևնույնն է նրանց սովորել պետք չէ, կան ուսուցիչներ,ովքեր շատ  հաճախ խմած է գալիս դպրոց, դպրոցի տնօրենը և իր ընկեր ուսուցիչները շատ հաճախ  դպրոցում քեֆեր են կազմակերպում՝ երեխաների ներկայաությամբ ոգելից խմիչք օգտագործում: Մինչ թավշյա հեղափոխությունը մենք չէինք կարողանում խոսել այս խնդիրների մասին, քանի որ կարծում էինք, որ գյուղը եզդիաբնակ է ու մարզպետարանը և կառավարությունը ուշադրություն չէին դարձնի մեր խնդիրներին: Հեղափոխությունից հետո մեզ մոտ հույս է արթնացել, որ կկարողանանք մեր դպրոցի խնդիրների մասին խոսել ու ի վերջո կփոխվի դպրոցում իրավիճակը և մեր երեխաները որոկյալ կրթություն կստանան:

Գյուղի բնակիչները այլևս չեն ցանկանում, որպեսզի դպրոցը ղեկավարեն մարդիկ, որոնք չեն ցանկանում կրթություն տալ մեր երեխաներին, որոնք երեխաների նկատմամբ խտրական վերաբերմունք են ցուցաբերում: Չնայած , որ  դպրոցում կան բարեխիղճ ուսուցիչներ ևս: Բայց ուսուցչական կազմի  և տնօրենի փոփոխություն ենք  պահանջում:

Այս թեմայով