Video. Երևանում բոլոր «գազելները» կարող են այսպես պայթել. մարդկանց կյանքը վտանգված է

depositphotos_11641134-Council-of-Europe-flags2013 թվականին Երևանի քաղաքի իշխանությունները որոշում կայացրեցին քաղաքային տրանսպորտի ուղևորափոխադրման վարձը 100 դրամից  բարձրացնել 150 դրամ: Այս որոշման դեմ դուրս եկան հազարավոր քաղաքացիներ և ի վերջո Տարոն Մարգարյանը ընկրկեց ու չեղյալ հայտարարեց Երևանի ավագանու որոշումը:

«Վճարում ենք 100 դրամ»  շարժումը սա համարեց իր հաղթանակը և հետագա պայքար չմղեց ուղևորափոխադրող կազմակերպությունների մատուցած ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ: Այսօր Երևան քաղաքի քաղաքային տրանսպորտի վիճակը շարունակում է մնալ անմխիթար: Ֆիզիկապես մաշված և գերբեռնված միկրոավտոբուսները իրական վտանգ են հանդիսանում ուղևորների կյանքի համար:  Առաջնային խնդիր է հատկապես գազով աշխատող միկրոավտոբուսների անվտանգության մակարդակի  ցածր լինելը: Գազաբալոնները տեղադրված են մեքենայի սրահի ներսում և չնչին վթարի դեպքում կարող են քաղաքացիների մահվան պատճառ դառնալ:

2011 թվականին Արցախի փողոցում տեղի ունեցած վթարի արդյունքում, երբ պայթեց 76 համարի միկրոավտոբուսի գազաբալոնը` 4 քաղաքացիներ մահացան և որևէ մեկը այս ամենի համար պատասխանատվություն չկրեց: Կարծում եմ միկրոավտոբուսների գազաբալոնների խնդիրը պետք է դառնա հանրության քննարկման առարկա և քաղաքացիական հասարակությունը  պետք է ստիպի քաղաքային իշխանություններին գնալ անհրաժեշտ բարեփոխումների:

Հ.Գ. Նյութի հետ ներկյացնում ենք տեսանյութ Արցախի փողոցի վթարից և մի տեսանյութ, որը նկարահանվել է ՌԴ քաղաքներից մեկում: Այս տեսանյութերից հասկանալի է դառնում, թե մեր քաղաքում առկա մկրոավտոբուսները որքանով են վտանգավոր:


 


Այս թեմայով