Video. «Ես քո մեջ կին չեմ տեսնում». ոստիկանապետը՝ Ծիծեռնակաբերդում

c5-9ugQwi7sԱյս օրերին շատ հակադիր համեմատականներ արվեցին զինվորի և ոստիկանի միջև. Լրագրողի հարցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ուղղված էր ՀՀ ոստիկանապետին։ Վերջինս պատասխանում է. «Այս պահին էլ ոստիկաններ կան սահմանին, ամեն ինչ չէ, որ պետք է բարձրաձայնել, ամեն ինչ չէ, որ պետք է սելֆիի մակարդակով անել»։

Արդյոք ունե՞նք մենք այսօր սպառազինության խնդիր. հարցին ոստիկանապետը պատասխանեց. «Չենք ունեցել, չունենք, կան ինչ-որ թերություններ, բայց դա չի խանգարում ոչ պատերազմելուն, ոչ դիմակայելուն, ամենակարևորը՝ ունենք ոգի՝ դրանում մենք բոլորս համոզվեցինք, սակայն այդ ոգու եւ միասնության հետ կան նաև ներքին խժդժություններ, որոնք հարիր չեն մեր ժողովրդին, եւ երբ ճակատագրական հարցեր են լուծվում, պետք է խաղաղության մեջ լինենք»։

Հաջորդ հարցը 2 օր առաջ Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված քաղաքացիներին էր առնչվում, որի ընթացքում տուժել էին նաև ԶԼՄ ներկայացուցիչներ։ «Պաշտոնապես հայտարարում եմ՝ այդ օրը ոչ մի լրագրող բերման չի ենթարկվել»,- ասաց ոստիկանապետը։

Դիտվել է 282 անգամ
 


Այս թեմայով