Video. Ես ուզում եմ դառնալ Օդեսայի քաղաքապետ. Միխեիլ Սաակաշվիլի

Ուկրաինական «24» հեռուստաալիքի եթերում Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ցանկանում է Օդեսայի քաղաքապետ դառնալ:

«Ես ուզում եմ գնալ ու դառնալ Օդեսայի քաղաքապետ: Ես կատակ չեմ անում, իրոք: Սակայն Օդեսան կարելի է ոտքի հանել՝ միայն փոխելով խաղի բոլոր կանոնները», — ասել է Սաակաշվիլին:

Ընդ որում՝ Օդեսայի նախկին նահանգապետը նշել է, որ պատրաստ կլինի կրկին մեկնել այնտեղ ու դառնալ քաղաքապետ այն դեպքում, երբ դառնա լավ վարչապետ և բարեհաջող ավարտի իր գործունեությունն այդ պաշտոնում:

Այդ ամենի հետ մեկտեղ Սաակաշվիլին պնդել է, որ չի հավակնում Ուկրաինայի նախագահի պաշտոնին, ավելին՝ չի կարող երկար մնալ Ուկրաինայի քաղաքականության մեջ:

«Ես չեմ ուզում նորից խրվել դրա մեջ: Ինձ պետք են լուրջ առաջընթացներ դեպի լավը: Դրանից հետո ես կմնայի Ուկրաինայում որպես սովորական քաղաքացի», — ասել է Վրաստանի նախկին նախագահը:

Սաակաշվիլին հավելել է, որ իր ու իր թիմի մշակած պլանի համաձայն՝ Ուկրաինան կարելի է բարեփոխել ընդամենը 70 օրում, իսկ իշխանական ապարատը կրճատել 2/3-րդով:

Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իրեն առաջարկել է զբաղեցնել երկրի վարչապետի պաշտոնը:

Նշենք, որ դեկտեմբերի 12-ին Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ մտադիր է բողոքարկել դեկտեմբերի 11-ին կայացված վճիռը, համաձայն որի՝ դատարանը հրաժարվել է կալանավորել Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին:

Մանրամասները՝ տեսանյութում

 


Այս թեմայով